Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը Գերմանիայի առաջնությունում «Բավարիայի» չեմպիոնության հարցը լուծված չի համարում:
Ավելի վաղ մյունխենյան թիմի ավագ Ֆիլիպ Լամը հայտարարել էր, որ չեմպիոնության հարցը հնարավոր է վճռվի 24-րդ տուրում: Ներկայումս դորտմունդցիները 54 միավորով մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում են և 8 միավորով են զիջում Գվարդիոլայի թիմին:
«Եթե մենք հաղթենք առաջիկա խաղերում, ապա վաղ կլինի ասել, թե չեմպիոնության հարցը լուծված է: Հասկանում եմ Լամի խոսքերը՝ հաշվի առնելով, ով «Բավարիան» չի թաքցնում չեմպիոնության հարցը որքան հնարավոր է արագ լուծելու ցանկությունը: Հաղթանակն առաջիկա երեք խաղերում մեզ համար կարևորություն է ձեռք բերում՝ պայքարը շարունակելու համար: «Դարմշտադտի» դեմ խաղում թուլ չտալ, որ միավորների տարբերությունը մեծանա, դա հնարավոր է լինի ամենամեծ ձեռքբերումը: Իսկ հետո մեզանից կախված կլինի շաբաթ օրը չեմպիոնության հարցի լուծումը հետաձգելը»,- Տուխելի խոսքը մեջբերում է ruhrnachrichten.de-ն:
Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի 24-րդ տուրում դորտմուդցիներն այսօր կհանդիպեն «Դորմշտադտին»:
Խաղի մեկնարկը Երևանի ժամանակով 23:00-ին է: