Դորտմունդի «Բորուսիայի» նախագահ Ռայնհարդ Ռաուբալը անդրադարձել է թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելին, Հենրիխ Մխիթարյանին և Օբամեյանգին:

Խոսելով Հայաստանի հավաքականի ավագի մասին նախագահը մասնավորապես նշել է, որ Տուխելի առաջարկած խաղաոճը ավելի համապատասխան է ֆուտբոլիստին:

«Այն, որ Մխիթարյանը ունի ներուժ, մենք գիտեինք: Միգուցե հիմա իրեն ավելի է համապատասխանում փոփոխված խաղաոճը: Ներկայումս նա իրեն շատ լավ է զգում: Միկին բացարձակ վստահության կարիք ունի»,- Ռաուբալի խոսքը մեջբերում է ruhrnachrichten.de-ն: