Footballdirectnews պարբերականը գրում է, որ անգլիական «Լիվերպուլը» կրկին հնարավոր է փորձ կատարի Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին թիմ հրավիրելու համար:

Պարբերականը գրում է, որ այս մրցաշրջանում դորտմունդցիները դժվարին մրցաշրջան են ապրում. լքեցին Չեմպիոնների լիգան և Բունդեսլիգայում չկարողացան համարժեք պայքար մղել «Բավարիայի» դեմ:

Տեղեկություններ տարածվեցին, որ թիմի գլխավոր մարչի' Յուրգեն Կլոպի ծառայություններով հետաքրքրված են «Արսենալը» և «Բարսելոնան»: Ինքը' Մխիթարյանը, Գերմանիայում լավ հանդես եկավ և հեղինակեց 9 գոլ:

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը շարունակում է հիանալ Մխիթարյանի խաղով: