«Գազի գնի նվազեցման հետ  կապված հարցերն ուսումնասիրվում են, երբ ուսումնասիրվեն՝ այդ ժամանակ ճիշտ կլինի անդրադառնալ այդ խնդրին»,-այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Գարեգին Բաղրամյանը։

Այն հարցին՝ թե նախկինում վարչությունը հայտարարում էր, որ չկա այդպիսի հնարավորություն, հիմա, որպես նախարար, նա ի՞նչ է կարծում, Բաղրամյանը նշեց․ «Երբ կունենանք հաշվեկշիռները, կանխատեսումները, փոխարժեքի կանխատեսումները, գազի գնի հնարավոր մեծությունը, այն ժամանակ հնարավոր կլինի խոսել գազի գնի նվազեցման պոտենցիալի մասին»։