Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Մատս Հյումելսը հայտարարել է, որ ուրախ կլիներ, եթե թիմ վերադառնար «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Սինձի Կագավան:

«Բնականաբար, Կագավային կդիմավորեինք գրկաբաց: Հարձակվողական եռյակն՝ ի դեմս Կագավայի, Ռոյսի և Մխիթարյանի, շատ լավ կխաղար: Սակայն, սրանով ես ոչինչ դեմ չեմ ցանկանում ասել հարձակվողական ոճի մյուս ֆուտբոլիստներին: «Բորուսիայի» հարձակվողական ֆուտբոլիստներն առանց Կագավայի էլ տպավորում են իրենց խաղով», -Հումելսի խոսքը մեջբերում է գերմանական մամուլը: