Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին մտադիր է իր թիմի կազմում մնացյալ խաղերում ողջ ուժերը ներդնել: Այս մասին տեղեկացնում է գերմանական մամուլը:

Բունդեսլիգայի 34-րդ տուրի շրջանակներում դորտմունդցիները կխաղան «Հերտայի» դեմ, ինչպես նաև գավաթի խաղարկության եզրափակչում կպայքարեն «Բավարիայի» դեմ:

«Բորուսիայում» շատ բան եմ սովորել և գիտեմ, որ առաջ եմ գնացել' որպես ֆուտբոլիստ: Սակայն սա դեռևս վերջը չէ, քանի որ առջևում դեռ երկու խաղ կա Բեռլինում: Ինձ համար ամենակարևորը դա է: Իհարկե հիանալի կլիներ, եթե դառնայի Բունդեսլիգայի լավագույն ռմբարկուն», - նշել է Լևանդովսկին:

Հիշեցնենք, որ հաջորդ մրցաշրջանից ֆուտբոլիստը հանդես կգա Մյունխենի «Բավարիայում»: