Ռուսական sports.ru կայքն անդրադարձել է Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվողական եռյակի առաջատարների՝ Պիեր Էմերիկ Օբամեյանգի, Հենրիխ Մխիթարյանի և Մարկո Ռոյսի խաղային արդյունավետությանը:
Կայքը զուգահեռներ է տարել այս եռյակի և եվրոպական առաջատար ակումբների լավագույն եռյակների արդյունավետության միջև:
«Դեռևս երբեք ակումբի հարձակման գիծն այսքան «մահացու» չի եղել, որքան այս մրցաշրջանում: Իհարկե, ենթադրվում էր, որ նախորդ տարվա համեմատ ամեն ինչ այլ է լինելու, սակայն քչերը կարող էին պատկերացնել, որ «Բորուսիան» կհայտնվի այսպիսի վիճակում և կսկսի ռեկորդներ սահմանել արդեն աշնանից: Միխաել Ցորկն ու Հանս Յոահիմ Վատցկեն երկար ժամանակ համոզում էին, որ խելահեղ գնի դիմաց Մխիթարյանին ձեռք բերելը ոչ մի դեպքում նոր Գյոտցե չէ: Թոմաս Տուխելը չվախեցավ հարձակման նոր եռյակ ստեղծելուց` նույն սկզբունքներով ինչ-որ նախկինում՝ պահպանելով յուրաքանչյուրի նախկին ֆունկցիան: Մխիթարյանը, այնուամենայնիվ, դարձավ նոր Գյոտցե: Օբամեյանգը, Մխիթարյանն ու Ռոյսը «Բորուսիայի» հարվածող գլխավոր ո՞ւժն են: Ոչ, այս տղաները հենց «Բորուսիան» են: Երեք մարդ, ովքեր ներկայումս ստեղծել են ակումբի՝ Բունդեսլիգայում հեղինակված գոլերի 84%-ը: Վերոնշյալ եռյակի առանց որևէ միջամտության՝ թիմն ընթացիկ մրցաշրջանում կարողացել է ստեղծել միայն 5 արդյունավետ գրոհ»,- գրում է կայքը:
Դորտմունդյան եռյակի համեմատությունը եվրոպական առաջատար առաջնությունների լավագույն եռյակների հետ:
Իսպանիայի առաջնություն
Անգլիայի առաջնություն
Իտալիայի առաջնություն
Ֆրանսիայի առաջնություն