Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան անդրադարձել է հայ ֆուտբոլիստին և նշել.
«Մխիթարյանն այժմ խաղում է իր դիրքում: Նա Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստներից է: Ֆուտբոլիստները պետք է խաղան այն դիրքում, որտեղ լավագույնն են: Եթե Մեսսին պաշտպանությունում հանդես գա, նա նույնպես լավ չի խաղա»,- Ռայոլայի խոսքը մեջբերում է Transfermarkt-ը: