Վանասվածքից հետո ապաքինվող Մարկո Ռոյսը հաստատել է, որ չի պատրաստվում այս մրցաշրջանում լքել Դորտմունդի «Բորուսիան»:
«Կարող եմ կրկնել նախկինում ասածս. ուրախ եմ «Բորուսիայում» խաղալու համար: Հիմա ինձ համար ամենակարևորը օպտիմալ մարզավիճակ ձեռք բերելն է: Մնացյալը երկրորդական են»,-Ռոյսի խոսքերը մեջբերում է Kicker-ը:
Հիշեցնենք, որ համաձայն «Բորուսիայի» հետ պայմանագրի 2014/15թ-ին ավարտին ֆուտբոլիստի հրաժարագինը կազմում է 35 մլն եվրո:
Ավելի վաղ տեղեկացվում էր, որ հնարավոր է ֆուտբոլիստը տեղափոխվի «Բավարիա» կամ «Բարսելոնա»: