«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է.
«ՉԻ» նախորդ համարում տեղեկություն էինք հրապարակել այն մասին, որ նախկինվարչապետ Հովիկ Աբրահամյանը կազինոյում խաղալու սովորույթ ունի եւ 20 մլն դոլար է տանուլ տվել արտերկրի կազինոներից մեկում:Անդրադարձել էինք նաեւ այն հանգամանքին, որ նախկին վարչապետի խաղալու մոլուցքը տարիների փորձ ունի:
Պարզվում է, որ Հովիկ Աբրահամյանի արկածախնդրությունը այսքանով չի ավարտվում: «ՉԻ» տեղեկություններով՝ նա տարիներ շարունակ տարբեր կազինոներում հսկայական գումարներ է տանուլ տվել, իսկ վարչապետի պաշտոնում եղած ժամանակ հայաստանյան գործարարներից խոշոր գումարներ է վերցրել պարտքերը մարելու համար:
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ Հովիկ Աբրահամյանի պաշտոնանկությունից հետո պարտատեր գործարարները սկսել են պահանջել իրենց տված գումարները, ինչը չէին անում, երբ նա դեռ վարչապետ էր»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում