Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 6-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությանը:
Ինչպես տեղեկացնում են Արցախի նախագահի մամուլի ծառայությունից, հանդիպմանը քննարկվել են երկու հայկական պետությունների խորհրդարանների միջև կապերի խորացմանն առնչվող խնդիրներ: Անդրադարձ է կատարվել նաև Արցախի ներքին և արտաքին քաղաքականությանը, սահմաններում տիրող իրավիճակին:
Երկրի ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ Հայաստանի խորհրդարանականների այցելություններն Արցախ դարձել են ավանդական՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է պահպանել փոխգործակցության նման բարձր մակարդակը նաև ապագայում:
Հանդիպմանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք: