Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 7-ին ընդունել է ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների և պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովների նախագահներին ու մի խումբ անդամների:

 

 

Հանդիպմանը քննարկվել են երկու հայկական պետությունների խորհրդարանների միջև կապերի խորացմանն առնչվող խնդիրներ:

 

 

Անդրադարձ է կատարվել նաև Արցախի ներքին և արտաքին քաղաքականությանը, սահմաններում տիրող իրավիճակին:

 

 

Հանդիպմանը մասնակցում էին Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը, պաշտոնատար այլ անձինք: