Ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովում՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ռազմավարական գործընկերությունը Ռուսաստանի և Եվրամիության միջև չի անցել ժամանակի փորձությունը: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:

 

 

ԱԳ նախարաը նշել է, որ ԵՄ-ն «զարգացման առճակատման ճանապարհը նախընտրեց փոխշահավետ համագործակցության մեխանիզմներին»:

 

 

Իր ելույթում Ռուսաստանի ԱԳ նախարարը անդրադարձել է նաև Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերությունների առանձնահատկություններին և Ուկրաինայում ճգնաշամից դուրս գալու հնարավոր ճանապարներին: