«Մեր աչքի առաջ ձևավորվում է նոր, ավելի արդար բազմաբևեռ աշխարհակարգ, որն արտացոլում է աշխարհի մշակութային և քաղաքակրթական բազմազանությունը: Պայքարի մեջ են ծնվում ապագայի ուրվագծերը»,- ասվում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ «ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին ամբողջովին համապատասխանությունն ու փոխկապակցվածությունը միջազգային խաղաղության և կայունության բանալին է» վերտառությամբ հոդվածում:
««Հավաքական Արևմուտքի» հատկանիշը վաղուց եղել է հավասարության սկզբունքի մերժումը և դրա հետ կապված բանակցելու լիակատար անկարողությունը: «Առաջնորդ»-«հետևորդ» տրամաբանության համաձայն, սովոր լինելով վերևից նայել աշխարհին, ամերիկացիները և նրանց եվրոպական արբանյակները հաճախ ստանձնում են պարտավորություններ, այդ թվում՝ գրավոր և իրավաբանորեն պարտադիր: Եվ հետո դրանք պարզապես չեն իրականացվում։ Ինչպես նշել է նախագահ Վլադիմիր Պուտինը, Արևմուտքը իսկական «ստի կայսրություն է»։ Մենք, ինչպես շատ այլ երկրներ, դա գիտենք անմիջականորեն: Բավական է հիշել, թե ինչպես, նույնիսկ նախքան նացիստական Գերմանիայի հանձնվելը, Երկրորդ համաշխարհային պատերազմի մեր դաշնակիցները՝ Վաշինգտոնը և Լոնդոնը, արդեն պլաններ էին պատրաստում ԽՍՀՄ-ի դեմ ռազմական գործողության համար, իսկ 1949-ին Միացյալ Նահանգները ծրագրեր էր մշակում միջուկային հարվածներ հասցնել ԽՍՀՄ-ին, որոնք խափանվեցին միայն Մոսկվայի կողմից հատուցման զենքի ստեղծման շնորհիվ»,-գրում է Լավրովը։
«Այժմ Բրյուսելը, մտածելով իր աշխարհաքաղաքական հավակնությունների մասին, իր «միջնորդական ծառայությունները» պարտադրում է Ադրբեջանին և Հայաստանին՝ Վաշինգտոնի հետ ապակայունացում բերելով Հարավային Կովկաս։ Եվ երբ Երևանի և Բաքվի ղեկավարները իրար մեջ կարգավորել են երկու երկրների ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հարցը, եկել է խաղաղ կյանքի և վստահության ամրապնդման ժամանակը։ Ռուսական խաղաղապահ զորախումբը պատրաստ է ամեն կերպ նպաստել դրան»,- գրում է Լավրովը։