Բուլղարիան հեշտացնում է Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Ղազախստանի, Բելառուսի և Վրաստանի քաղաքացիներին մուտքի արտոնագրի տրամադրումը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

 

 

Որոշումն ընդունել են տուրիզմի նախարար Նիկոլինա Անգելկովան և ներքին գործերի նախարար Դանիել Միտովը՝ տուրիզմի նախարարությունում կայացած հանդիպման ժամանակ, ասված է «Բոլգարսկայա պրավդա» նորությունների պորտալի հաղորդագրությունում:

 

 

Ներկայացված փոփոխությունները նախատեսում են կարճաժամկետ կրկնակի կամ բազմակի վիզաների տրամադրում՝ «զբոսաշրջությունը կազմակերպելու» նպատակով, մեկ տարի վավերականության ժամկետով՝ այն քաղաքացիների համար, ովքեր նախկինում կիրառել են բուլղարական վիզան:

 

 

Որոշումն ընդունվել է զբոսաշրջային սեզոնի նախաշեմին՝ նախկին ԱՊՀ երկրների ավելի մեծ թվով զբոսաշրջիկների ներգրավելու համար, նշում է հանդեսը: