Եվրոպայի անվտանգությունը կարելի է ապահովել միայն Ռուսաստանի հետ և ոչ թե նրա դեմ ելնելով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ'ինչպես տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին Մյունխենում ընթացող անվտանգության հարցերով խորհրդաժողովի ժամանակ հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: «Բայց Ռուսաստանը ևս պետք է հասկանա, որ չի կարող նոր աշխարհակարգի ձևավորման հասնել առանց Եվրոպայի»,-ընդգծել է Շտայնմայերը:
Նա նաև հայտարարել է, որ Գերմանիան ևս պատասխանատվություն է կրում ուկրաինական ճգնաժամի կարգավորման մեջ: Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը գտնում է, որ Ուկրաինային զենքի մատակարարումը ավելի կսրի իրավիճակը, և դա ճգնաժամից դուրս գալու արդյունավետ ճանապարհ չէ:
«Մենք պետք է այլընտրանքային ուղիներ փնտրենք, հակառակ դեպքում հակամարտություննն ավելի կխորանա»,-ասել է նա: