Փետրվարի 8-ին եւ 9-ին Գեղարքունիքի մարզի տարածքում տեղացած թույլ ձյան եւ գրանցված քամիների հետեւանքով դժվարանցանելի վիճակ է առաջացել միջպետական, հանրապետական ու համայնքային նշանակության ճանապարհներին:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանը, Սեւանում ձյան բարձրությունը կազմել է 5, Գավառում, Վարդենիսում, Ճամբարակում եւ Մարտունիում՝ մինչեւ 2 սանտիմետր: Փետրվարի 9-ի գիշերը ցուրտ եղանակի ազդեցությամբ ճանապարհներին առաջացել է մերկասառույց, որը ճանապարհաշինարարնե րի կողմից մշակվել է աղով եւ ավազով: Սկսված բքի պատճառով դժվարանցանելի վիճակ է առաջացել Ծովակ-Ախպրաձոր, Վարդենիս-Այրք, Վարդենիս-Նորաբակ ավտոճանապարհներին եւ Վարդենյաց լեռնանցքում:

 

Ճանապարհաշինարարները կատարում են մաքրման եւ մշակման աշխատանքներ:

 

 

Խոսրով Խլղաթյան