Ջրատարի վթարի պատճառով փետրվարի 9-ին' ժամը 9.00-ից դադարեցվել է Շենգավիթ վարչական շրջանի մի շարք հասցեների ջրամատակարարումը:

 

Դադարեցվել է, մասնավորապես, Արտաշատի խճուղու, Թամանցիների, Բագրատունյաց, Չեխովի, Գ. Նժդեհի, Շևչենկոյի, Օդեսայի, Պատկանյան, Եղբայրության, Տարոնցի, Մարկվարտի, Հ. Հովհաննիսյան, Տիմիրյազևի, Եղ. Թադևոսյան, Մանանդյան, Արշակունյաց, Ֆրունզեի, Մայիսի 9, Գորգագործների, Շահամիրյանների, Լազոյի, Մանթաշյան, Բայդուկովի, Կոտովսկու, Ղարիբջանյան, Դոդոխյան, Հրազդանի, Զ. Եսայան, Թ. Սարյան, Լ. Խաչիկյան փողոցների, Արտաշիսյան փողողցի 42-88 համարների, Վերին Շենգավիթ թաղամասի 1-ին, 2-րդ, 10-րդ և Ներքին Շենգավիթ թաղամասի 1-16-րդ փողոցների ջրամատակարարումը:

 

Իսկ հարակից տարածքներում կդիտվի ջրի ցածր ճնշում: