Նուբարաշենից ոչ հեռու այսօր՝ օգոստոսի 22-ի առավոտյան, վթարվել է «Գառնի-Երևան» ջրատարը, որի պատճառով դադարեցվել է մի շարք տարածքների ջրամատակարարումը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Երևան Ջուր» ընկերությունից, դադարեցվել է մասնավորապես, Կենտրոն վարչական շրջանի' Օստրովսկու, Սևանի, Ծխախոտագործների, Ծատուրյան փողոցների և նրբանցքների, Ալեք Մանուկյան 17, Տիգրան Մեծի պողոտայի 12-80, Նար-Դոսի 1-40, Քրիստափ որի 1-15, Խորենացու 28-ից բարձր համարների ու հարակից տարածքների, Էրեբունի վարչական շրջանի' բացառությամբ Արին-Բերդի փողոցի և նրբանցքների ու Արցախի պողոտայի, Նուբարաշեն վարչական շրջանի ջրամատակարարումը:

 

Դադարեցվել է նաև Շենգավիթ վարչական շրջանի Գ. Նժդեհի, Արշակունյաց, Շահամիրյան, Ֆրունզեի, Ս. Սարգսյան, Մայիսի 9-ի, Մխչյան, Վերին Շենգավիթի 1-ին, 2-րդ փողոցների, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Շևչենկոյի, Նիզամու, Մասիսի փողոցների ու նրբանցքների, Չեխովի 1-21, Բագրատունյաց 41-ից բարձր համարների, Ներքին Շենգավիթ թաղամասի և հարակից տարածքների, ինչպես նաև Արարատի մարզի Բարձրաշեն, Դիտակ, Ջրաշեն, Նոր Խարբերդ համայնքների և անմիջապես ջրատարից սնվող մյուս տարածքների ջրամատակարարումը:

 

Ներկայումս ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ ջրատարի գործունեության շուտափույթ վերականգնման նպատակով: