Գառնի-Երևան» ջրատարի վրա վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված' փետրվարի 19-ին' ժամը 10.00-18.00-ը, կդադարեցվի մի շարք տարածքների ջրամատակարարումը:

 

Կանջատվեն այդ թվում' Էրեբունի վարչական շրջանի' Վերին ջրաշեն և Մուշավան թաղամասերի, Նուբարաշեն վարչական շրջանի, Շենգավիթ վարչական շրջանի' Գ.Նժդեհի, Արշակունյաց, Շահամիրյան, Ֆրունզեի, Ս.Սարգսյան, Մայիսի 9-ի, Մխչյան, Վերին Շենգավիթ թաղ. 1-ին, 2-րդ փողոցների, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Շևչենկոյի, Նիզամու, Մասիսի փողոցների ու նրբանցքների, Չեխովի 1-21, Բագրատունյաց 41-ից բարձր համարների, Ներքին Շենգավիթ թաղամասի և հարակից տարածքների, Արարատի մարզ ի' Բարձրաշեն, Դիտակ, Ջրաշեն, Նոր Խարբերդ համայնքների և անմիջապես ջրատարից սնվող մյուս տարածքների ջրամատակարարումը:

 

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: