Երեկ, նոյեմբերի 4-ին ժ. 15.23 -ին Երեւան Ջուրը մամուլի հաղորդագրություն էր տարածել Գառնի-Երևան ջրատարի պլանային կանգառի վերաբերյալ: Վերջինս պայմանավորված էր ջրատարի վրա ստեղծված վթարային իրավիճակով: Կար հավանականություն, որ հնարավոր կլինի ջրատարը պահել աշխատանքային վիճակում մինչև երկուշաբթի (շաբաթ և կիրակի օրերին սպառողներին կենցաղային անհարմարություն չպատճառելու համար Երևան Ջուրը պլանային աշխատանքներ չի իրականացնում):
Ցավոք, ջրատարն այսօր այնուամենայնիվ վթարվել է, որով պայմանավորված դադարեցվել են կորոշակի տարածքների ջրամատակարարումը: Ներկայումս տարվում են համապատասխան վերականգնողական աշխատանքներ: Արվում է ամեն ինչ ջրատարի շահագործումը նշված ժամկետից շուտ վերսկսելու համար:
Նոյեմբերի 5-ին ժամը 10.00-ից մինչև նոյեմբերի 6-ը ժամը 8.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
Էրեբունի վարչական շրջանի՝ բացառությամբ՝ Արին-Բերդի փողոցի և նրբանցքների, Արցախի պողոտայի, Վարդաշեն և Սարի Թաղ թաղամասերի
Նուբարաշեն վարչական շրջանի՝ ամբողջությամբ
Կենտրոն վարչական շրջանի՝ Օստրովսկու, Սևանի, Ծխախոտագործների, Ծատուրյան, Զավարյան փողոցների և նրբանցքների, Ալեք Մանուկյան փող. 17, Տիգրան Մեծի պող. 12-ից-80, Նար-Դոսի փող. 1-ից-40, Քրիստափորի փող. 1-ից-15, Խորենացու փող. 28-ից բարձր համարների
Շենգավիթ վարչական շրջանի՝ Գ.Նժդեհի, Արշակունյաց, Շահամիրյան, Ֆրունզեի, Ս.Սարգսյան, Մայիսի 9-ի, Մխչյան, Վերին Շենգավիթ թաղամասի 1-ին, 2-րդ փողոցների, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Շևչենկոյի, Նիզամու, Մասիսի փողոցների ու նրբանցքների, Արին-Բերդի փող. 3-րդ, 5-րդ նրբանցքների, Չեխովի փող. 1-ից-21, Բագրատունյաց 41-ից բարձր համարների, Ներքին Շենգավիթ, Նոր Խարբերդի այգեգործական թաղամասերի, իսկ Շենգավիթ վարչական շրջանի մյուս տարածքներում 4-րդից բարձր հարկերի,
Արարատի մարզի՝ Բարձրաշեն, Դիտակ, Ջրաշեն, Նոր Խարբերդ համայնքների և անմիջապես ջրատարից սնվող մյուս տարածքների:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: