Ռազմավրացական ճանապարհը, որն իրար է միացնում Ռուսաստանն ուՎրաստանը, փակ է վատ եղանակային պայմանների պատճառով: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Հյուսիսային Օսիայի ԱԻՆ ծառայությանը:

 

 

«Ճանապարհը փակ է փոխադրամիջոցների համար: Երթևեկությունը դադարեցնելու մասին որոշումը կայացվել է Վլադիկավկազ-Լարս ավտոճանապարհի հատվածում անվտանգ երթևեկություն ապահովելու հնարավորության բացակայության պատճառով»,- նշել են գերատեսչությունում:

 

 

«Վերին Լարս» հսկիչ-սահմանային անցակետը փակ է մինչև հատուկ ցուցումներ ստանալը: