Գեղարքունիքի մարզի թիվ 19, 20 21 տարածքների 155 ընտրատեղամասերում ժամը 10-ի դրությամբ դադարեցվել է քվեարկությունը: Ինչպես տեղեկացրին թիվ 19,20,21 տարածքային ընտրական հանձնաժողովներից, ՀՀ ԱԺ ընտրությունները հիմնականում անցել են առանց լուրջ խախտումների եւ միջադեպերի, բացառությամբ առանձին դեպքերի, որոնց մի մասը ուսումնասիրվում է տարածքային ընտրական հանձնաժողովի, մի մասը՝ քննվում իրավապահ մարմինների կողմից:
«Ոչ մի ահազանգ անարձագանք չի մնացել, արվել է հնարավորը, որպեսզի ընտրական գործընթացները ընթանան օրենքով սահմանված կարգով: Արձանագրված խախտումները էականորեն չեն ազդել ընտրությունների ընդհանուր արդյունքների վրա: Այժմը ընթանում է քվեների հաշվումը»,-հավաստեցին թիվ 19,20,21 ՏԸՀ նախագահները: Քվեարկության ամբողջ ընթացքը վերահսկվել է դիտորդների, լրագրողների, վստահված անձանց կողմից: Ընտրատեղամասեր են այցելել եւ դիտարկումներ կատարել նաեւ միջազգային դիտորդները: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Զոհրաբյանի հավաստմամբ՝ թեեւ ցերեկային ժամերին մարզ ի տարածքով մեկ տեղումները թափվում էին ձյան տեսքով, սակայն դրանք չեն խանգարել ընտրությունների ընթացքը:«Ճանապարհաշինարարները հերթապահում էին եւ հսկում իրավիճակը, որպեսզի ընտրությունների ընթացքում մարզում փակ ճանապարհներ չլինեն»,-հավաստեց վարչության պետը:
Խոսրով Խլղաթյան