Վրաստանի ԱԳՆ-ն հերքել է իր նախարար Դավիթ Զալկալիանիի հայտարարությունը, ըստ որի' հանրապետությունը պետք է ինչ-որ կերպ ներկայացված լինի տարածաշրջանային «3 + 3» (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան - Ռուսաստան, Թուրքիա, Իրան) տարածաշրջանային հարթակում, որն առաջարկել էր Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը։
Վրաստանի Առաջին ալիքին ավելի վաղ հրապարակված հարցազրույցում Զալկալիանին հայտարարել էր, որ, չնայած Ռուսաստանի հետ հարաբերություններին և նրան, որ Աբխազիան և Օսիան օկուպացված են, «նման խոշոր աշխարհաքաղաքական նախագծերում Վրաստանը պետք է ներկայացված լինի գոնե ինչ-որ ձևով»:
«Ցավոք, սոցցանցերում տարածվում է Վրաստանի արտաքին գործերի նախարարի՝ Հանրային հեռարձակողին տված հարցազրույցի սխալ մեկնաբանությունը: Արտգործնախարարությունը ոչ մեկ անգամ հայտարարել է, որ չի քննարկում մասնակցությունն, այսպես կոչված, 3+3 ձևաչափին Ռուսաստանի հետ։ Չնայած դրան' միտումնավոր տարածվում է տեղեկություն առ այն, որ իբր նախարարը հաստատել է Վրաստանի մասնակցությունը նշված ձևաչափով»,- ասվում է Վրաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ օրերս Մոսկվայում ՌԴ և Իրանի ԱԳՆ-ների հանդիպման ժամանակ Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ գրեթե բոլոր պետությունները համաձայն են այդ ձևաչափին, իսկ Հայաստանի հետ դեռ աշխատանքներ են տարվում։