Tert.am Վրաստանը չի միանա Եվրասիական միությանը. այդ մասին հայտարարել է երկրի արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին, հայտնում է Обозреватель-ը՝ վկայակոչելով «УНИАН»-ին։

 

«Ցանկանո՞ւմ է արդյոք Վրաստանը շարունակել Ասոցացման մասին համաձայնագրի ուղին։

 

Իհարկե, մենք ցանկանում ենք շարունակել այդ ուղին։ Իսկ ինչ վերաբերում է Եվրասիական միությանը, ապա դա այն է, ինչ բացառված է վրաց ժողովրդի համար։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը, և այդ ընտրությունը եվրոպական է»,- ասել է նախարարը։