ԵԱՀԿ-ն հաղորդում Է, որ Ռուսաստանը հանդես է եկել Դոնբասում ապառազմականացված գոտի ստեղծելու նախաձեռնությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված Է ԵԱՀԿ-ի հատուկ դիտորդական առաքելության զեկույցում:
«Ուկրաինացի գեներալ-մայորը՝ Համակարգման եւ վերահսկման համատեղ կենտրոնի (ՀՎՀԿ) ուկրաինական մասի ղեկավարը, եւ ռուսաստանցի գեներալ-մայորը՝ ՀՎՀԿ-ում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ներկայացուցիչը, ԶԼՄ-ներին հայտնել են Դոնբասում ապառազմականացված գոտի ստեղծելու Ռուսաստանի նախաձեռնության մասին, որն ուղարկվել Է՝ Ուկրաինայի եւ Ռուսաստանի ԶՈՒ-ի գլխավոր շտաբներում հետագա քննարկման համար»,-ասված Է ԵԱՀԿ-ի զեկույցում: Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, նախաձեռնության բովանդակության եւ մանրամասների մասին զեկույցում չի նշվում: