Ադրբեջանում ԱՄՆ-ի նորանշանակ դեսպան Ռոբերտ Ֆրենսիս Սեկուտան հանդես է եկել ադրբեջանական ժողովրդին ուղղված ողջույնի խոսքով:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ողջույնի տեսադիմումում Սեկուտան նշել է այն հիմնական ոլորտները, որոնց շուրջ համագործակցությունը նա մտադիր է ամրապնդել իր պարտականություններին անցնելուց հետո:
«Հիմնական առաջնայնություններն են տարածաշրջանային անվտանգությունը, տնտեսական զարգացումը, երիտասարդությանն աշխատանքով ապահովումը, ինչպես նաեւ ժողովրդավարության զարգացումը», - ասվում է երեքշաբթի ԱՄՆ-ի դեսպանատան Facebook-ի էջում տեղադրված դիմումում:
Դեսպանի խոսքով' կարեւոր է մարդկանց միջեւ շփումների ամրապնդումը' երկրների մերձեցման համար:
«Բոլոր այդ առաջնայնություններն առանցքային են Ադրբեջանի կայունության համար», -ընդգծել է Սեկուտան, եւ հավելել, որ անհամբերությամբ է սպասում Ադրբեջան ժամանելուն: