Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան այսօր Բաքվում խոսել է Ադրբեջանում ԱՄՆ-ի ծրագրերի մասին:

 

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով APA լրատվական գործակալությունը, դեսպանն ասել է, որ ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդի Բաքու կատարած այցի ընթացքում քննարկվել են ամերիկա-ադրբեջանական կապերի ամրապնդման հարցեր եւ որոշում ընդունվել չորս ուղղություններով երկխոսություն անցկացնելու մասին, որոնք են' էներգետիկայի, էկոնոմիկայի, անվտանգության եւ ժողովրդավարության ոլորտները:

 

 

Նա ընդգծել է, որ երբ Նուլանդը վերադարձել է Վաշինգտոն, աշխատանք է սկսվել ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ոլորտում քայլերը որոշելու գծով, եւ այժմ իրենք ներկայացնելու են իրենց տեսլականը Բաքվի գործընկերներին:

 

 

«Միեւնույն ժամանակ, ես գտնում եմ, որ անհրաժեշտ է ուսումնասիրել Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կարծիքը», -շեշտել է դեսպանը: