Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ Բաքվում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի «անընդունելի և միջամտողական» հայտարարությունների համար Թուրքիայի դեսպանը հրավիրվել է ԱԳՆ։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը՝ հղում անելով Regionmonitor.com-ին:
Արտգործնախարարի օգնականը դեսպանին է փոխանցել Իրանի բողոքը և Թուրքիայի կառավարությունից անհապաղ բացատրություն պահանջել։
Իրանական կողմը ընդգծել է, որ տարածքային պահանջների և ծավալապաշտական կայսրությունների ժամանակներն անցյալում են։ Թուրքիայի դեսպանին «հստակ փոխանցվել է, որ Իրանն իր տարածքային ամբողջականության հարցում որևէ մեկի միջամտությունը թույլ չի տալիս, և ինչպես պատմությունն է վկայում, իր ազգային անվտանգության հարցում չի հապաղում»։