ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Անատոլի Անտոնովը ՌԴ-ում Թուրքիայի դեսպանատան ռազմական կցորդին կանչել է ՌԴ ՊՆ՝ կապված Էգեյան ծովում տեղի ունեցած միջադեպի հետ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

 

Ռուսական «Սմետլիվիյ» պարեկային նավի անձնակազմը կանխել է թուրքական նավի հետ բախումը Էգեյան ծովի հյուսիսային հատվածում՝ հունական Լեմոնս կղզուց 22 կմ հեռավորության վրա: Նավերի բախումից խուսափելու նպատակով ռուսական անձնակազմը կրակ է բացել, քանի որ թուրքական նավի անձնակազմը ռադիոկապ չի հաստատել ռուս ծովայինների հետ, ինչպես նաև չի պատասխանել ուղարկվող հատուկ տեսողական ազդանշաններին: