Կահիրեի միջազգային օդանավակայանը երեքշաբթի ժամանող օդանավերի համար փակվել էր մոտալուտ ազավահողմի պատճառով:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, ավազահողմը առաջացել է փետրվարի սկզբի համար անսովոր տաք և արևային եղանակի պատճառով:
Եգիպտոսի բեռնվածությամբ երկրորդ Ալեքսանդրիայի օդանավակայանը փակ է ժամանող և չվող օդանավերի համար, իսկ ժամանողները վայրէջք են կատարում հողմի ազդեցության տարածքից դուրս գտնվող օդանավակայաններում: