Իտալիայի Լիգուրյան ափի Սան Ռեմո առողջարանային քաղաքի «Արիստոն» (Ariston) լեգենդար թատրոնում փետրվարի 10-ի երեկոյան բացվել Է իտալական երգի 65-րդ հոբելյանական փառատոնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Ըստ ավանդույթի՝ բոլոր հինգ մրցութային երեկոների ուղիղ հեռարձակումը, որոնք կանոնավորապես բազմամիլիոնանոց լսարան են հավաքում, տրամադրված Է Իտալիայի Rai պետական հեռուստատեսության Առաջին ալիքին:

 

Այս հեռուստատեսային մրցույթի կանոնակարգի համաձայն՝ դրան կարող են մասնակցել սոսկ իտալերենով երգեր, որոնք մինչ այդ ոչ մի տեղ եւ երբեք չեն կատարվել: Այս անգամ «Ոսկե արմավենի» գլխավոր մրցանակի համար կմրցեն Ապենիններում հայտնի 20 կատարողներ, այդ թվում՝ բելգիա-իտալական ծագմամբ երգչուհի Լարա Ֆաբիանը, առանձին մրցանակի համար պայքարի մեջ կմտնեն ութ երիտասարդ երգիչներ:

 

Սան Ռեմոյի երգի 65-րդ փառատոնի հաղթողը կորոշվի փետրվարի 14-ին հանդիսականների քվեարկության միջոցով, ինչպես նաեւ լրագրողական եւ պրոֆեսիոնալ երաժշտական ժյուրիների գնահատականների հիման վրա:

 

Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, Սան Ռեմոյի փառատոնի հյուրերի թվում կլինեն «Օսկար» մցանակի դափնեկիր Շառլիզ Թերոնը, դերասան Ուիլ Սմիթը, Եվրատեսիլ-2014-ի հաղթող Կոնչիտա Վուրստը եւ իտալական շոու-բիզնեսի հանրաճանաչ բազմաթիվ ներկայացուցիչներ, մասնավորապես, Սան Ռեմոյի համար հատուկ միավորված հանրահռչակ դուետ Ալ Բանոն եւ Ռոմինա Փաուերը: