Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել Է, որ բանակցելու Է գնալու Մինսկ, որպեսզի «անհապաղ, առանց որեւԷ նախապայմանի» դադարեցնի կրակը եւ քաղաքական երկխոսություն սկսի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է ուկրաինական պետության ղեկավարի կայքում:
«Մենք փոխզիջում կգտնենք երկրի ներսում: Մենք պետք Է պաշտապանենք խաղաղությունը, պաշտպանենք Կրամատորսկ քաղաքի անդորրը, պետք Է պաշտպանենք Ուկրաինան: Հենց դրա համար Էլ գնում եմ Մինսկ, որպեսզի անհապաղ, առանց վերապահումների, առանց որեւԷ պայմանի դադարեցնեմ կրակը եւ քաղաքական երկխոսություն սկսեմ: Մենք ինքներս գլուխ կհանենք»,- ասել Է Պորոշենկոն փետրվարի լույս 11-ի գիշերը Կրամատորսկ այցելության ժամանակ:
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահը նաեւ հավելել Է, որ Կիեւը խաղաղություն Է պահանջում առանց որեւԷ պայմանի: «Մենք :ահանջում ենք դադարեցնել կրակը, դուրս բերել օտարերկրյա զորքերը, փակել սահմանը: Նրանք այստեղ անելու բան չունեն: Մենք ոչ մի հակամարտություն չունենք»,- հայտարարել Է նախագահը:
Ինչպես արդեն հաղորդվել Է, ուկրաինական հակամարտության կարգավորման խնդրով շփման խմբի մասնակիցները փետրվարի 10-ին Մինսկի հանդիպմանը պայմանավորվել են հրադադարի ռեժիմի եւ դրա կատարման նկատմամբ հսկողության շուրջ, ինչպես նաեւ համաձայնեցրել են ծանր սպառազինության հետքաշման սխեման: Հանդիպմանը քննարկվել է նաեւ Դոնբասի պետական կառուցվածքը եւ տեղական ընտրությունների անցկացումը:
Սպասվում է, որ փետրվարի 11-ին Մինսկում տեղի կունենա Ռուսաստանի, Ուկրաինայի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի ղեկավարների հանդիպումը: Ավելի վաղ տեղեկացվել է, որ բանակցությունների ընթացքում քննարկվելու է Դոնբասի մարտական գործողությունների շրջանում ապառազմականացված գոտու ստեղծումը: