Ռուսաստանի Դաշնության 2015 թվականի պետական բյուջեն կճշտրգրտվի սոցիալ-տնտեսական զարգացման կանխատեսումների հստակեցման հիման վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Российская Газета»-ն, այս մասին հայտնել է ՌԴ Տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյ ուկաևը' վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ խորհրդակցությունից հետո: «Խորհրդակցության մասնակիցները համաձայնել են պարամետրերին», - հայտնել է նա:
Նախարարը նշել է, որ ելակետային նախագծում նավթի գնի բազային կանխատեսումը շատ ավելի պահպանողական է, քան փորձագիտական գնահատականները (մոտ 10 դոլար' մեկ բարելի դիմաց) և փոխհամաձայնության արդյունքում արված կանխատեսումը, որը 2015 թվականի համար կազմում է 60 դոլար:
«Մենք հանգում ենք նրան, որ էապես փոխվում է արտահանման և ներմուծման հարաբերակցությունը' առաջին հերթին պայմանավորված նավթի ու գազի գնի փոխություններով: Միաժամանակ, պահպանվում է առևտրային հավասակշռության բարձր դրական սալդոն' մոտ 137 մլրդ դոլար», - ասել է նախարարը:
Կապիտալի արտահոսքը գնահատվում է 115 մլրդ, դոլար, ինչը հանգեցնում է բարձր գնաճի և ազդում ռուբլու փոխարժեքի վրա: Ակնկալվում է ներդրումային ակտիվության 13,7 տոկոս անկում:
Նոր պարամետրերով' 2,3 տրիլիոն ռուբլով կկրճատվեն պետական գանձապետարան մտնող եկամուտները' հիմնականում նավթի և գազի վաճառքից ստացված միջոցների նվազման պատճառով: «Մեր հաշվարկներով' ՀՆԱ-ի պակասորդը կկազմի 3,8 տոկոս և կարող է լիովին ֆինանսավորվել պահուստային ֆոնդից»,- ասել է Ուլյուկաևը: