Ծնվելու պահին հոնկոնգցի աղջնակը հղի Է եղել երկու եղբայրներով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս խիստ հազվադեպ համախտանիշի զարգացման եւ պատճառների մասին հաղորդել Է Live Science-ը:
Սաղմի մեջ սաղմի առկայության դեպքերը տեղի են ունենում միջին հաշվով կես միլիոն հղիություններից մեկի ժամանակ: Այս երեւույթի պատճառների մասին բժիշկները եւ գիտնականները վիճում են: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նորածնի մեջ պտուղը համարում Է տերատոմա (ուռուցքի տեսակ), բայց հոնկոնգցի բժիշկները պնդում են, որ իրենց խնամյալի օրգանիզմում եղել Է երկվորյակների երկու սաղմ՝ սկզբնապես առողջ, բայց որոնք հղիության ընթացքում կլանվել են իրենց քրոջ մարմնի կողմից:
Նորածին աղջնակին հանձնել են գինեկոլոգների հատուկ հսկողությանը. բժիշկները նրա մոտ ուռուցք Էին կասկածում: Ուլտրաձայնային հետազոտությունը դեռ մինչեւ ծննդաբերությունը բացահայտել Էր տարօրինակ հաստացում որովայնախոռոչում:
Ի վերջո երեքշաբաթական աղջնակին վիրահատել են. լյարդի եւ երիկամի միջեւ վիրաբույժները հայտնաբերել են երկու պտուղ: Նրանցից մեկը կշռել Է 9,3 գրամ, մյուսը՝ 14,2 գրամ, ինչը համապատասխանում Է հղիության մոտավորապես ութերորդ եւ իններորդ շաբաթին: Երկու փոքրիկների մոտ գտել են պորտալար՝ միացած աղջկա փորի մեջ ընկերքանման զանգվածի:
Արդի բժշկության ամբողջ պատմության ընթացքում նշվել Է պտղի մեջ պտղի ընդամենը 200 դեպք: