Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ «Նեբրասկա-Լինքոլն» համալսարանում մարտի 19-20-ին կկայանա միջազգային երկօրյա գիտաժողով'«Անցնելով հարյուրամյակը. Հայոց ցեղասպանության պատմագրության վերագնահատում» խորագրով:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով Massispost-ը, Հայաստանի, ԱՄՆ-ի, Կանադայի, Իսրայելի, Հոլանդիայի, Հունգարիայի, Հոլանդիայի եւ Կամբոջայի 22 գիտանական համաժողովում կքննարկեն չորս թեմա, որոնք, ըստ կազմակերպիչների, վերջին տարիներին ավելի շատ են իրենց վրա ուշադրություն հրավիրել և ավելի խոր վերլուծությունների ենթարկվել գիտական շրջաններում:

 

Այդ թեմաներն են'« Հումանիզմ եւ մարդասիրական միջամտությունը Հայոց ցեղասպանության ժամանակ», «Կանայք եւ երեխաները Հայոց ցեղասպանության ժամանակ», «Հայոց ցեղասպանության համեմատականի անցկացում», «Հայոց ցեղասպանության ազդեցությունը հաարակության, քաղաքականության գրականության եւ մշակույթի վրա»: