Գալիք տարվա մարտի 19-20-ը Միացյալ Նահանգների «Նեբրասկա-Լինքոլն» համալսարանում կկայանա Հայոց ցեղասպանության հայրուրամյա տարելիցին նվիրված համաժողով:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ասպարեզ» պարբերականը, համաժողովում կքննարկվեն Հայոց ցեղապանության պատմագրության մեջ տ եղի ունեցած վերջին զարգացումները:
«Նեբրասկա-Լինքոլն» համալսարանի դասախոս, պրոֆեսոր Պետրոս Տեր-Մթոսյանի նախաձեռնությամբ կազմակերպվելիք գիտական միջոցառմանը կմասնացի 17 ակադեմիական հաստատություններ ներկայացնող 22 գիտնական Հայաստանից, Կամբոջայից, Կանադայից, Հոլանդիայից, Հունգարիայից, Իսրայելից և ԱՄՆ-ից:
Քննարկումների կենտրոնում կլինեն չորս հիմնական թեմաներ, որոնք թեև նախկինում ևս ուսումնասիրվել են, սակայն վերջին տարիներին ավելի շատ են իրենց վրա ուշադրություն գրավել և ավելի խորը վերլուծությունների ենթարկվել գիտական շրջանակների կողմից:
Համաժողովի ամբողջական ծրագիրը պատրաստ կլինի 2015 թվականի հունվարին: