Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիայի նախագահը փորձում է իր ժխտողական քաղաքականությունն աշխարհին հասու դարձնել տարբեր շոուների միջոցով: Այս անգամ էլ Ռեջեփ Թայիփ Էրդողանը որոշել է նախագահական իր նստավայրում հանդիպել թուրք պատմաբանների և ակադեմիկոսների հետ՝ իբր քննարկելու «1915 թվականի դեպքերը»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական aktifmedya.com-ը:

 

 

Լրատվականը հայտնում է, որ ապրիլի 21-ին կայանալիք հանդիպմանն Էրդողանը հայկական հարցով զբաղվող և հետաքրքրվող մասնագետների հետ քննարկելու է 1915-ին տեղի ունեցած իրադարձությունները: Նշվում է նաև, որ Թուրքիայի նախագահը նպատակ ունի այս հարցով զբաղվող աշխատանքային խումբ ստեղծել: