Կոպենհագենի «Օքսենհալլեն» ցուցասրահում «Պատմության օրեր» խորագրի ներքո մարտի 15-17-ը տեղի է ունեցել փառատոն-ցուցահանդես, որի հիմնական նպատակն էր հասարակության լայն զանգվածներին մատչելիորեն մատուցել տարբեր պատմական ժամանակահատվածներում տեղի ունեցած նշանակալից իրադարձություններ՝ անդրադառնալով նաև այդ ընթացքում տեղի ունեցած նորամուծություններին և պատմական զարգացումներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' ցուցահանդեսում ներկայացվել են նաև այդ ժամանակներին բնորոշ պատմական առանձնահատկությունները՝ այդպիսով բարձրացնելով հասարակության հետաքրքրությունը պատմական իրադարձությունների նկատմամբ։

 

 

 

Փառատոնի շրջանակներում ներկայացվել են դասախոսություններ տարբեր թեմաների շուրջ համապատասխան ոլորտների մասնագետների կողմից, ցուցադրվել ճանաչողական ֆիլմեր և տեղի ունեցել քննարկումներ։ Փառատոնին մասնակցել են զանազան թանգարանների, արխիվների, հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև հրատարակչությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ։

 

 

Փառատոնին մասնակցել ե նաև դանիացի պատմաբան և ցեղասպանագետ Մաթիաս Բյորնլունդը։ Նա հանդես է եկել Հայոց ցեղասպանության մասին դասախոսությամբ՝ ներկայացնելով այնպիսի հարցերի մանրամասներ, ինչպիսիք են՝ ե՞րբ և որտե՞ղ է տեղի ունեցել Հայոց ցեղասպանությունը և ինչպիսի՞պայմաններում, ինչպե՞ս են դրան արձագանքել Սկանդինավյան երկրները, նրանց արձագանքների դրդապատճառները և մի շարք այլ կարևոր հարցեր։

 

Դասախոսությունից հետո ցեղասպանագետը պատասխանել է ներկաների հարցերին: