Ամստերդամում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում կկազմակերպվի հունվարի 30-ին: Նախատեսվում է, որ դասախոսություն կկարդա Ուտրեխտի համալսարանի պատմության դասախոս և Պատերազմի, Հոլոքոստի և ցեղասպանության հետազոտությունների ինստիտուտի (NIOD) գիտաշխատող դոկտոր Ուգուր Ումիթ Ունգորը' «Ցեղասպանության պատճառների և ընթացքի» մասին: Այդ օրը կազդարարվե ն Նիդերլանդներում և այլ վայրերում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ծրագրերը:

 

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Նիդերլանդների «Աբովյան» մշակութային միությունից:

 

Միջոցառումը կազմակերպվել է Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON) «Ապրիլ 24 կոմիտեի» և Հայ ուսանողական «Գլաձոր» միության (ASV Gladzor) համագործակցությամբ: