Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (CHP) կուսակցության Ստամբուլի նահանգային կառույցի ղեկավար Ջանան Քաֆթանջըօղլուին սպառնում է մինչեւ 17 տարվա ազատազրկում մի քանի գրառումների հետ կապված։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ CHP–ի Ստամբուլի նահանգային կառույցի ղեկավար Ջանան Քաֆթանջըօղլուի դեմ մեղադրանք է ներկայացվել «նախագահին վիրավորել», Թուրքիայի հանրապետությանը վիրավորել», «ժողովրդին ատելության եւ թշնամանքի դրդել» եւ «ահաբեկչական կառույցի քարոզչություն անել» հոդվածներով։
Թուրք կին գործչի դեմ ներկայացված մեղադրանքներից մեկը՝ «Թուրքիայի հանրապետությանը վիրավորել»–ը, վերաբերում է ապրիլի 24–ի հետ կապված նրա գրառմանը։ Twitter–ում նա գրել էր. «Ի՞նչ օր է ապրիլի 24–ի հաջորդ օրը։ Չիմացողներին հուշում անեմ՝ 1915»։
Նշվում է, որ Ջանան Քաֆթանջըօղլուի դեմ ներկայացված մեղադրանքներով նրա համար պահանջվում է 17 տարվա ազատազրկում։