Ինքնագնաց ավտոմեքենաների փորձարկումներ են սկսվել Մեծ Բրիտանիայում, որը հույս ունի դառնալ «ապագայի մեքենաների» արտադրության առաջատարը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Առանց վարորդի ավտոբուսը փետրվարի 11-ին երթեւեկում Է Լոնդոնի Գրինվիչի շրջանում, իսկ ոչ մեծ Էլեկտրամոբիլները՝ Միլթոն-Քինս ու Քովենթրի քաղաքների՝ մնացած տրանսպորտի համար փակ ճանապարհներով եւ հետիոտների համար նախատեսված փողոցներով: «Ի շահ աշխատատեղերի, տնտեսական աճի եւ մեր հասարակության, կարեւոր Է առաջատար դիրքերում մնալ ինովացիաների ոլորտում, եւ հենց դրա համար Էլ ես ինքնագնաց ավտոմեքենաների մշակման եւ ստեղծման մրցույթ հայտարարեցի»,-փետրվարի 11-ին հայտարարել Է բիզնեսի եւ ինովացիաների գործերի նախարար Վինս Քեյբլը:
«Նախագծերը, որոնք մենք այժմ ֆինանսավորում ենք, կօգնեն մեզ համաշխարհային առաջատարների տեղ ապահովել այդ բնագավառում եւ շահույթ ստանալ այն ինդուստրիայից, որի ծավալը, առկա գնահատումների համաձայն, մինչեւ 2025 թվականը կկազմի 900 միլիարդ ֆունտ ստեռլինգ»,-հավելել Է նա:
Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, լոնդոնցիների համար ինքնագնաց տրանսպորտն արդեն նորույթ չԷ. Դոքլանդսի թեթեւ մետրոյի (DLR) գնացքները, որոնք սպասարկում են մայրաքաղաքի արեւելյան շրջանը, ամբողջովին ավտոմատացված են: