Մալիում Էբոլա վիրուսով պայմանավորված հիվանդության դեմ ամերիկյան պատվաստանյութի փորձարարական ներարկումներ են արվել երեք կամավորների: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է մահացու հիվանդության համաճարակի գոտուն սահմանակցող երկրի առողջապահության նախարարությունը:

 

Ընդամենն աֆրիկյան հողում 40 բուժաշխատողներ են համաձայնել մասնակցել cAd3-EBO-Z պատվաստանյութի առաջին փորձարկումներին, պատվաստանյութ, որը մշակվել Է ԱՄՆ-ի Մերիլենդի նահանգի Ալերգիայի եւ ինֆեկցիոն հիվանդությունների ինստիտուտի կողմից: Ավելի վաղ պատվաստանյութը փորձարկել Էին շիմպանզեների վրա, որոնք իմունային հակազդում են դրսեւորել հիվանդությանը:

 

«Փորձարկումների ամենաառաջին նախնական արդյունքները հայտնի կդառնան նոյեմբերի վերջին»,-հայտարարել Է Բամակոյի՝ Պատվաստանյութերի մշակման կենտրոնի տնօրեն Սամբա Սոուն:

 

Եվս 40 կամավորներ համաձայնել են պատվաստանյութն իրենց վրա փորձարկել Գամբիայում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: