«Ռոսպոտրեբնադզոր»-ի «Վեկտոր» վիրուսաբանության եւ կենսատեխնոլոգիայի պետական գիտական կենտրոնը հունիսի 29-ից նախատեսում է սկսել կոոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները: Այս մասին ՏԱՍՍ գործակալությանը տեղեկացրել է հաստատության գլխավոր տնօրեն Ռինատ Մակսյուտովը:

Ըստ նրա՝ ուսումնասիրություններին կմասնակցի 3 խոստումնալից դեղամիջոց, եւ գիտնականներն առաջ են ընթանքում «ըստ ժամանակացույցի»: Մինչեւ հունիսի վերջ նախատեսվում է ստանալ կենդանիների վրա արված փորձարկումների արդյունքները եւ սպասել ՌԴ առողջապահության նախարարության թույլտվությանը, ինչից հետո կսկսվեն նաեւ փորձարկումները մարդկանց վրա:
Մակսյուտովը նշել է, որ նախապատրաստվում է պատվաստանյութերի զանգվածային արտադրությունը:

«Հուսով ենք, որ բնակչության պատվաստումը կսկսվի ամենակարճ ժամկետներում պատվաստանյութի գրանցումից հետո: Պատվաստումը կարող է պարտադիր դառնալ, եթե կորոնավիրուսն անընդհատ շրջանառվի»,- նշել է մասնագետը: