«Սպուտնիկ V» պատվաստանյութը ձևավորել է կայուն հումորալ և բջջային իմունիտետ։ Սա են վկայում կլինիկական հետազոտության մասնակիցների 100 տոկոսի պատասխանները: Այդ մասին հայտնում է Ներդրումների ռուսական հիմնադրամը: Ավելի վաղ The Lancet միջազգային գիտական հանդեսը հրապարակել էր ռուսական պատվաստանյութի կլինիկական փորձաքննության երկու փուլերի արդյունքները. տեղեկացնում են հիմնադրամից:
«Սպուտնիկ V» պատվաստանյութի կլինիկական հետազոտության մասնակիցներից 100 տոկոսի մոտ ձևավորվել է կայուն հումորալ և բջջային իմունիտետ»,- ասվում է հաղորդագրության մեջ:«Միևնույն ժամանակ, «Սպուտնիկ V»-ով պատվաստված կամավորների մոտ չեզոքացնող հակամարմինների մակարդակը 1,4-1,5 անգամ ավելի բարձր էր, քան COVID-19 հիվանդներինը»,- ասվում է հաղորդագրության մեջ, նաև նշվում է, որ կլինիկական հետազոտության I-II փուլերում անցանկալի լուրջ երևույթներ չեն հայտնաբերվել: