Կորոնավիրուսի դեմ նոր պատվաստանյութը պատրաստ է, հայտարարել է ՌԴ Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Ռուսլան Ցալիկովը «Արգումենտ i i Fakty» թերթին տված հարցազրույցում:Ավելի վաղ հայտարարվել էր կլինիկական հետազոտությունների ավարտի և բոլոր կամավորներին տուն ուղարկելու մասին: Զինվորական գերատեսչությունը նշել է, որ արդյունքները հստակ ցույց են տալիս իմունային արձագանքի զարգացումը թեստի բոլոր մասնակիցների մոտ: Ավելի վաղ Սեչենովի համալսարանի դեղամիջոցների կլինիկական ուսումնասիրության կենտրոնի ղեկավար Ելենա Սմոլյարչուկը նույնպես հայտարարել էր, որ կորոնավիրուսին իմունիտետը զարգացել է բոլոր կամավորների մոտ, ովքեր պատվաստումներ են ստացել այս հաստատությունում: Միևնույն ժամանակ, դեռ դժվար է ասել, թե որքան կպահպանվի իմունիտետը։