Կամավորների վրա դեղորայքային պատրաստուկների փորձարկումները, որոնք, հնարավոր Է՝ կկարողանան հաղթահարել մահացու Էբոլա վիրուսը, կսկսվեն առաջիկա երկու շաբաթվա ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 21-ին Ժնեւում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է ԱՀԿ-ի գլխավո ր քարտուղարի՝ ինովացիաների եւ առողջապահության համակարգերի հարցերով օգնական դոկտոր Մարի Պոլ Կիյնին:
«Մենք հուսով ենք, որ պատվաստանյութերի առաջին կլինիկական փորձարկումները կսկսվեն առաջիկա երկու շաբաթներին: Թեստավորումը կտեւի 6 ամսից մինչեւ մեկ տարի»,-ասել Է նա:
Ավելի վաղ հաղորդվել Է, որ հիվանդության տարածման դեմ պայքարելու համար պատրաստվող առաջին միջոցների մեկը կլինեն ամերիկյան NewLink Genetics ընկերության VSV-EBOV պատրաստուկները, որոնք մշակել են Կանադայի միկրոկենսաբանության պետական լաբորատորիայի գիտնականները: Այս եւ Մեծ Բրիտանիայի GlaxoSmithKline (GSK) դեղագործական հսկայի ChAd-EBO պատրաստուկը աջակցություն են ստանում ԱՀԿ-ի կողմից:
Կազմակերպությունը հայտարարել Է, որ եթե պատրաստուկների անվտանգությունն ապացուցվի, դրանք պետք Է բուժաշխատողներին տրամադրվեն մինչեւ նոյեմբեր, իսկ լայն օգտագործման համար՝ մինչեւ 2015 թվականի սկիզբը:
Ավելի վաղ Reuters-ը հաղորդել Է, որ Էբոլայի դեմ փորձարարական դեղամիջոց արտադրած չինական Sihuan Pharmaceutical Holdings Group Ltd դեղագործական ընկերությունը աֆրիկյան երկրներ Է ուղարկել JK-05 պատրաստուկի մի քանի հազար չափաբաժին՝ մահացու վտանգավոր տենդի դեմ պայքարելու համար: Սկզբնապես պատրաստուկը կօգտագործվի տարածաշրջանում աշխատող չինացի բժիշկների կողմից՝ վիրուսով վարակվելու դեպքում, հետագայում պլանավորվում են կլինիկական փորձարկումներ, այդ թվում եւ աֆրիկացի հիվանդների վրա:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին տեղեկատվության համաձայն՝ ներկայում Էբոլա վիրուսով վարակվածների թիվը ավելի քան 9 հազար Է, շուրջ 4,5 հազար մարդ մահացել Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: