Էբոլա տենդի մահացու վիրուսի դեմ պատվաստանյութի առաջին կլինիկական փորձարկումներն այս շաբաթ կսկսվեն Շվեյցարիայի Լոզան քաղաքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 28-ին հաղորդել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:
Ինչպես սպասվում Է, պատվաստանյութը կփորձարկվի 120 կամավորների վրա: Թեստավորումը ԱՀԿ-ի հսկողության ներքո կանցկացվի Լոզանի համալսարանական հոսպիտալում: Կազմակերպությունը հույս ունի առաջին արդյունքներն ստանալ մինչեւ դեկտեմբեր: Պատվաստանյութի փորձարկումները վերջինն են այն թեստերի շարքում, որոնք այժմ անցկացվում են Մալիում, Մեծ Բրիտանիայում եւ ԱՄՆ-ում:
«Պատվաստանյութը հիմնված Է շիմպանզեի՝ գենետիկորեն վերափոխված ադենովիրուսի վրա: Փորձարկումների ընթացքում գնահատվելու Է պատվաստանյութի անվտանգությունը եւ իմունային հակազդումը խթանելու նրա ընդունակությունը»,-նշել են ԱՀԿ-ում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: