Մարդկանց վրա Էբոլայի դեմ առավել հեռանկարային պատվաստանյութերից մեկի փորձարկումը կսկվի մարտի 7-ին Գվինեայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հայտարարության մեջ, որը տարածվել Է մարտի 5-ին:
Խոսքը վերաբերում Է կանադական VSV-EBOV պատվաստանյութի փորձարկումների երրորդ փուլն սկսելուն, որը հիմնված Է վեզիկուլյար ստոմատիտի վիրուսի վրա, որի մեջ ներդրված Է Էբոլայի գենը: Դեղը մշակել են Կանադայի ՄանրԷակենսաբանության պետական լաբորատորիայի գիտնականները, դրա իրավունքների մի մասը պատկանում Է Միացյալ Նահանգների NewLink ընկերությանը:
Ինչպես սպասվում Է, պատվաստանյութը կթեսթավորվի այսպես կոչված «օղակային ձեւաչափով», որը 1970-ական թվականներին օգտագործվել Է ծաղկախտի բուժման ժամանակ: Այդ տեխնոլոգիայի համաձայն՝ ոոշվում Է արդեն հիվանդացածներից մեկը, այսինքն՝ ինդեքսային հիվանդը, որի շփումները հսկվում են եւ պատվաստվում են նոր պատվաստանյութով, եթե նրանք դրա համաձայնություն են հայտնում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: