Լիբերիայում փետրվարի 2-ից սկսվում Է Էբոլա տենդի դեմ պատվասjանյութերի ընդգրկուն թեստավորումը: Պատվաստանյութերը երկիր են հասցվել խիստ գաղտնիության պայմաններում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ինչպես սպասվում Է, GSK եւ Merck ընկերությունների արտադրության պատվաստանյութերի փորձարկումներին կմասնակցի շուրջ 30 հազար կամավոր:
Անցյալ տարի Էբոլա տենդի՝ պատմության մեջ խոշորագույն բռնկումից մահացել Է շուրջ 9 հազար մարդ: Մահացածների մեծ մասը բնակվում Էր Գվինեայում, Սիեռա Լեոնեում եւ Լիբերիայում:
Անցյալ շաբաթ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել Է, որ Էբոլայի համաճարակը մոտենում Է ավարտին: